Չինաստանի խոշորագույն պետական բանկերը բարձրագույն ղեկավար օղակի կադրային ճգնաժամ են ապրում ցածր աշխատավարձի ֆոնին թոփ-մենեջերների զանգվածային հրաժարականների պատճառով: Այս մասին գրում է China Daily թերթը:
«Բարձրագույն օղակի ղեկավարների հրաժարականների աննախադեպ ալիքը հարվածել է Չինաստանի գլխավոր բանկերին: Կարծրացած աշխատավարձը (պետբանկերում) և բարձր վարձատրվող աշխատանքն առցանց ֆինանսական ոլորտում թեժացնում են այդ միտումը»,- գրում է պարբերականը:
Հաղորդվում է, որ առնվազն 52 բանկային թոփ-ղեկավար, այդ թվում՝ Չինաստանի բանկից և Չինաստանի շինարարական բանկից, հեռացել են սեփական ցանկությամբ կամ անցել ուրիշ աշխատանքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել