0710nninbeeldՍիրիայում գնդակոծության տակ են հայտնվել ռուս լրագրողների ավտոմեքենաներ, հայտնում է RIA Novosti-ն:

«Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Դագմաշլիա բնակավայրի շրջանում դեպի Զուաեկ ռազմավարական բարձունք սիրիական կառավարական բանակի առաջավոր գծեր ռուս լրագրողների խմբի գնալու ժամանակ նրանց մեքենաները գնդակոծել են TOW հակատանկային կառավարվող հրթիռով»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Վնասվածքներ են ստացել 3 ռուսներ: Նրանցից մեկը կոնտուզիա է ստացել, նշել են գերատեսչությունում:

«Ներկայումս ռուս լրագրողների ամբողջ խումբը վերադարձել է «Խմեյմիմ» ավիաբազայի տարածք, որտեղ վիրավորներին որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում»,- հայտարարել են զինվորականները:

LifeNews-ի տեղեկությամբ՝ վիրավոր են TASS-ի թղթակից Ալեքսանդր Ելիստրատովը և RT-ի լրագրողներ Սարգոնա Հադայան ու Ռոման Կոսարևը: Ենթադրաբար, գնդակոծությունն իրականացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել