Replik.am-ը գրում է.
American Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտա Դոմինգոյի օդանավակայանում: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, թռիչքի ժամանակ օդանավի շարժիչներից մեկը կանգնել է: Կապված առկա վտանգի հետ` օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել:
Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Օդանավում եղել է 180 մարդ (174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ):
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=80302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել