Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ է գործի դրել Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսային Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ կայանած ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է Vetogate լրատվական պորտալը՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրներին:
Պայթեցված մեքենայում հայտնաբերվել են մարդու մնացորդներ:
Այս պահին ահաբեկչության զոհերի թիվը 4-ն է՝ 3 ոստիկան և մահապարտը: Եվս 12 մարդ տուժել է, այդ թվում՝ 10 ոստիկան և 2 անցորդ:
Ահաբեկչությունն իրագործվել է հյուրանոցի մոտ, որտեղ կանգ են առել խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել