Անկարան փորձ է անում գործի մեջ քաշել սահմանային իր անհամաձայնության հարցը: Ներկայիս թուրք-սիրիական սահմանը հաստատվել է 1921թ. հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում` Թուրքիայի և Սիրիայի բանակցություններից հետո: Անկարան անուղղակիորեն և զգուշորեն այժմ քննադատում է այդ սահմանի անարդար լինելու հարցը, քանի որ սահմանից այն կողմ մնացած թուրքմեններն այսօր կրում են խտրական վերաբերմունք սիրիական ուժերի կողմից, մինչդեռ թուրքական կողմում մնացած թուրքմենական երեք գյուղերն այսօր դարձել են քաղաքներ, և թուրքմեններն ապրում են որպես Թուրքիայի լիիրավ անդամ և քաղաքացի: 
Ինչպես որ ակնկալվում էր, Անկարան գործածության մեջ է դրել Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP): Այս կուսակցության առանցքային դեմքերից մեկը` պատգամավոր Մեհմեթ Շանդիրը, ով նույնպես թուրքմեն է, կոչ է արել կազմել զորախմբեր և օգնության հասնել իրենց թուրքմեն եղբայրներին, ինչպես նաև ազատագրել այդ տարածքներն արաբների տիրապետությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել