Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Չեխիայի հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին հայտնել է, որ եթե միջազգային կոալիցիան սկսի Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ ցամաքային գործողություն, չեխական բանակը պատրաստ է տրամադրել 200 մարդ։  

Նրանք կլինեն զինվորական բժիշկներ և քիմիական պաշտպանության մասնագետներ՝ հստակեցրել է նախարարը։

Ըստ ՆԱՏՕ-ում Չեխիայի դեսպանի՝ դեռևս ԴԱԻՇ-ի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ ցամաքային գործողություն չի ծրագրում։ Սակայն նրա խոսքով՝ «չի կարելի բացառել իրադրության զարգացման սցենարներից ցանկացածը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել