Բաց նամակ ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանին

Արցախի 4-րդ նրբանցք 10 (Հ 5 չգործող ուսումնարան) 4-րդ կարգի վթայաին շենքի դրսում մնացած բնակիչներից

Հարգելի պարոն վարչապետ

Արցախի 4-րդ նրբանցք 10 շենքի ( որը քանդել են 2014 թվականին) անտուն մնացած բնակիչներս դիմում ենք ձեզ: Շենքը 4-րդ կարգի վթարային էր քանդելուց հետո քաղաքապետարանը խոստացավ վերաբնակեցնել մեզ, բայց մինչ այժմ ապրում ենք դրսում, ոմանք վարձով են ապրում, ոմանք դրա հնարավորությունն էլ չունեն, ոմանք էլ ապրում են այդ շենքի կիսախարխուլ դահլիճում, որտեղ հիմնական մասնաշենքը քանդվելուց հետո քանդել են նաև ջրագծերը, կոյուղին և Էլ հոսանքի սնուցող սարքերը ստեղծելով անմարդկային բնակելի պայմաններ:Դպրոցը գտնվում է 7-8 կմ հեռավորության վրա անգամ խանութ չկա այստեղ: Արցախի 4-րդ նրբ 10/2 շենքը քանդելուց հետո էլ այստեղի ապրողները կդառնան գազանների բաժին: Քաղաքապետարանը մեզ խոստացել է վերաբնակեցնել 2015 թվականին իսկ մինչև օրս մենք դրսում ենք և հույս էլ չունենք որ կվերաբնակեցնեն, այլ կշարունակենք ապրել դրսում այս ձմռանը: Խնդրում ենք ձեզ լուծում տալ մեր հարցին, մենք էլ չենք կարողանում ապրել մեր բարեկամների տանը, վարձով կամ այդ քանդման հետևանքով բնակելի պայմաններից զրկված շենքում: Բոլոր դրսում մնացած բնակիչներս դիմում ենք ձեզ մեր հարցին լուծում տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել