Գնել Նալբանդյան. Մերօրյա ընթերցողը` «գեյմ զոն»-ի խաղերի պեսNewmag.am-ը գրում է.

Միշտ մեծ սիրով ընթերցում եմ newmag-ի «Նամականի» բաժինը: Այն ինձ համար հետաքրքիր առաջարկների ամբար է, որտեղ թևածում են տարատեսակ թարմ գաղափարներ: Երբ մտածում էինք մեր ընթերցողների նամակները հրապարակելու մասին, թերահավատ էի, կարծում էի` ձանձրալի կլինի: Ուրախ եմ, որ սխալվել եմ: Մեզ գրող մարդիկ, պարզվում է, ունեն շատ հստակ ակնկալիքներ մեր ամսագրից և պարզորոշ գիտակցում են, թե ամսագրի ո՛ր հեղինակին ո՛ր թեման է հարիր:

Նամակները հիմնականում առաջարկներ են, որոնց իրականացումը թերևս կհանգեցնի newmag-ի հավելված տպագրելուն կամ պատվերով ամսագիր հրատարակելուն: Այս գաղափարն ինձ հիացնում է. ընթերցողի պատվերով պատրաստված ամսագիրը (կամ լրագիրը) կարող է հեղափոխել շուկան, փոխել մեր պատկերացումները ժամանցային մամուլի մասին: 18-19-րդ դարերից ի վեր ամսագրերն ու ալմանախները ներկայացրել են սոսկ այն, ինչը խմբագրակազմը համարել է ընթերցողների համար հետաքրքիր: Եվ ընթերցողներն էլ համակերպվել են այդ մտքին: Այսօր էլ շարունակվում է նույնը, թեև 21-րդ դարն այլ տրամաբանություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել