Մտածում եմ, թե էլ ինչ պիտի լինի, որ զարմանամ։
Խոսքն առաջին ձյան, բակում ձնեմարդ պատրաստող, դեռ «դավերին ու ցավերին» անտեղյակ մանկական երջանիկ աղմուկի մասին չէ, ոչ էլ՝ «Mezzo» հեռուստաալիքով «Casta Diva»-ի Կալասի աստվածային կատարման մասին։ Սրանք չդադարող ու սիրելի զարմանքներ են, կյանքը հիասքանչ ու անրկնելի դարձնող։
Բայց մեր իրականությունն այլ արժեքների մեջ է, և նույնիսկ կիրակի օրդ անդառնալիորեն պղտորվում է էս պիղծ ու կեղտոտ դեմքով։
Չեմ զարմանում քաղաքական կյանքի սուբլիացիաներից. Սա այլ թեմա է։
Բայց չեմ կարող չզզվել գաղտնալսումի էս ա՚րևելյան, տիզբոնյան դավադիր ձեռագրից։
Զզվելի է, զզվելի գիտակցել, որ դավադրություններն ու կոմպրոմատներն են իշխանության «որակյալ» զինանոցում։
Մի՞թե սա է Հայաստանը։ Սիգուցե մարդիկ հենց այս Հայաստանից են փախչում և ոչ աղքատությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել