Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով կազմավորված ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է այն երկրներին ու կառույցներին, որոնք ֆինանսական փոխանցումներ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Հաղորդում է «Известия» պարբերականը:

Ինչպես հաղորդվում է, «Ռոսֆինմոնիթորինգի» ունեցած տեղեկություններով, այս տարի Ռուսաստանի քաղաքացիները երկրի տարբեր շրջաններից «Իսլամական պետության»-ը կատարել են շուրջ 300 մլն ռուբլու գումարի փոխանցումներ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչական կառույցներին, հատկապես ԻՊ-ին տրվող ֆինանսական հոսքերը ապահովվել են համացանցի միջոցով իրականացված ֆինանսական գործարքների մեխանիզմով: Որպես այդպիսի մեխանիզմ, պարբերականի փոխանցմամբ, ծառայում է քրաուդֆանդինգը, երբ բարեգործական նպատակներով համացանցային նվիրատվություններ են իրականացվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել