Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի բրիգադի գեներալ Ֆերզադ Իսմաիլին հայտարարել է, որ Խուզիստան նահանգի Շուշ նահանգում ընկած անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) պատկանել է իրենց և ոչ թե օտար որևէ երկրի։
Նա հավելել է, որ ԱԹՍ-ն կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ Գեներալի խոսքով՝ հետախուզական ԱԹՍ-ն սովորական թռիչք է իրականացրել երկրի ներսում։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանը վերջին տարիներին մի քանի անգամ կործանել է ԱՄՆ-ին պատկանող ԱԹՍ-ներ։ Մասնավորապես, 2011 թվականին Իրանի արևելքում հարկադիր վայրէջք պարտադրվեց ամերիկյան RQ-170 Sentinel ԱԹՍ-ին, որը գրեթե անվնաս վիճակում հայտնվեց ամերիկացի զինվորականների ձեռքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



