Մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան շատ ժամանակ կա, և մենք դեռ ժամանակ ունենք մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը մշակելու համար: Այս մասին, այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն, անդրադառնալով հարցին, արդյոք չեն պատրաստվում բոյկոտել այդ նիստը: «Չեմ կարծում, որ բոյկոտը լավագույն տարբերակներից մեկն է: Բայց, եթե չենք հասնում այն իրավիճակին, որ քեզ լսողները ընդունեն նաև քո արգումենտների ծանրակշռությունը՝ պետք է նաև բոյկոտել»,- նշեց Նաղդալյանը:
Դիտարկմանը՝ ԱԳ նախարարի հետ քննարկումները ինչ քաղաքական որոշումների փոփոխությունների հանգեցրեցին, և արդյոք նոր քաղաքականություն մշակվել է այս ուղղությամբ, թե ոչ՝ պատգամավորը հավելեց. «Այսպիսի հարցերը ոտքի վրա չեն քննարկվում»:



