Մի բան ասեմ, կարող ա, իհարկե, սխալ հասկանաք ասածս, բայց վստահեցնում եմ, որ ձեր հասկացած հետևանքները չեմ հետապնդել: 
Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը (ահաբեկչություն լինելու առոմով)... Կներեք, բայց մեր տուրիզմի պատասխանատուները, չնայած էս վատ դրությանը, կարող է մեր երկրի տնտեսության ու զարգացման համար հետաքրքիր քայլեր մշակել: 
Ես ավելի քան վստահ եմ, որ հիմա Եվրոպական երկրների շատ ներկայացուցիչներ ցանկանում են գոնե ժամանակավոր լքել իրենց երկրներն ու հանգրվանել անվտանգ երկրներից մեկը: 
Մենք կարող ենք դառնալ այդ հանգրվանն աշխարհի բնակչության համար, ովքեր պատրաստ են վճարել, ովքեր պատրաստ են ընդունել ցանկալի պայման՝ միմիայն հանգիստ ու անվտանգ լինեն՝ իրենց ընտանիքով հանդերձ: 
Ինձ թվում ա՝ պատասխանատուները կարող են ավելի շատ հանրայնացնել, որ մենք անվտանգ երկրների շարքում ենք, ու շատ մատչելի ու գրավիչ առաջարկներով հանդես գան: 
Ինձ թվում է՝ տուրիստական ընկերությունն ու տուրիզմի զարգացման պատասխանատուները կարող են ինչ-որ բաներ մոգոնել՝ նորանոր զբոսաշրջիկների ու ահաբեկչություններից փախչող մարդկանց ներգրավելու համար: 
Ավելին՝ զբոսաշրջացման զարգացումը կարող է բերել նաև նրան, որ շատ ավիափոխադրողներ ստիպած կսկսեն չվերթներ դեպի մեր երկիր՝ պահանջարկի շատ լինելու պատճառով: 
Հուսամ՝ ճիշտ բացատրեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել