Բելգիան չի բացառում զինված ուժերի միանալը Սիրիայում լայն միջազգային հակաահաբեկչական կոալիցիային։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես չեմ փակում դուռը, սակայն դա պետք է անել կոալիցիայի հետ և միջազգային որոշման առկայությամբ»,- ասել է նա RTL հեռուստառադիոընկերության եթերում՝ պատասխանելով Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությանը Բելգիայի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Յամբոնի խոսքով՝ որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել