Այսօր Վրաստանում տոն է: Պետությունը նշում է իր հերթական այսպես կոչված «ոբան», այս անգամ «գիորգոբա»: Այս տոնը, իր բոլոր խորհուրդներով հանդերձ, վրացական պետության մեջ ամրապնդվեց ևս մեկ խորհրդով՝ Վարդերի հեղափոխությամբ: Բոլորն են հիշում 2003 թվականի այս օրը, երբ կտրուկ փոփոխությունների մեկնարկը դրվեց Վրաստանում և ողջ տարածաշրջանում: Վրաստանի առաջին նախագահն է. Շևարդնաձեի իշխանությունը, որպես այդպիսին, դադարեց գոյություն ունենալ, և դրա տապալումից հետո Վրաստանի զարգացման վեկտորը ստացավ լրիվ այլ ուղղություն:

Հեղափոխության արմատները շատ խորն էին, սական կարելի է ասել՝ դրա իրական ընթացքը սկիզբ առավ նույն թվականի նոյեմբերի 2-ին խորհրդարանական ընտրություններով: Իշխանական ավանդույթներին հարիր Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարեց Շևարդնաձեի բացահայտ հաղթանակի արդյունքներ: Սակայն երկրում սկիզբ առած նոր և արդեն հայտնի որոշ քաղաքական ուժեր, չհամաձայնվելով արդյունքների հետ, բողոքի հսկայական ալիք բարձրացրեցին պետության ողջ անկյուներով:

Հիմնական պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին «Բուրջանաձեի դեմոկրատներ» կուսակցությունը՝ Նինո Բուրջանաձեի և Զուրաբ Ժվանիայի առաջնորդությամբ և նորաստեղծ, դեռևս ժողովրդին ոչ շատ հայտնի «Միացյալ ազգային շարժումը»՝ նույն Միխեիլ Սաակաշվիլու ղեկավարությամբ: Միավորելով իրենց ուժերը՝ վրացական «եռյակը»՝ Սաակաշվիլի, Բուրջանաձե, Ժվանիա, հասավ Շևարդնաձեի կարգերի տապալմանը, և այդ տապալումը պատմության էջերում ամրագրվեց «Վարդերի հեղափոխություն» անվան տակ:

Տարբեր քաղաքական զարգացումներից հետո հեղափոխությունն ապրեց մինչև 2012-ի խորհրդարանական ընտրություններ, իսկ դե ֆակտո 2013-ի նոյեմբեր՝ նախագահական ընտրություններ՝ նախագահ Սաակաշվիլիի պաշտոնավարման ավարտը:

Հեղափոխությունից արդեն անցել է 12 տարի, սակայն վրացական կուլիսներում, կարելի է ասել, այն վերապրելու նոր հույսեր են ծածանվում՝ հիմքում ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել