Ինչպե՞ս ասել «ոչ» ենթականերին ու չփչացնել հարաբերություններըNewmag.am-ը գրում է.

Շատ կարևոր է կոլեկտիվում մասնակցել նոր գաղափարների առաջացմանը: Բայց ի՞նչ անել, երբ ձեր ենթակաները խորապես համոզված են, որ իրենց որոշումները ճիշտ են, մինչդեռ դուք, որպես մենեջեր, հակառակը, հասկանում եք, որ իրենց առաջարկությունը չի աշխատի:

Դրա համար կան մի քանի պատրաստի բաղադրատոմսեր.

1. Մենթոր և ուսուցիչ Պոլ Հերսին միշտ ասում է. «Լիդերությունն ամենահայտնի անձի մրցույթ չէ»: Ղեկավարի համար ավելի կարևոր է հասնել նպատակներին: Հանուն դրա, երբեմն, պետք է մերժել ենթականերին ու վիճելի հարցերի վերաբերյալ ցուցաբերել կոշտ պահվածք:

2. Մյուս կողմից, Ջիմ Կուզեսն ասում է. «Լիդերությունն ամենաանհայտ անձի մրցույթ չէ»: Լավ ղեկավարը հաստատում է լավ հարաբերություններ ենթակաների հետ ու հոգ տանում, թե ինչպես են իրեն ընկալում կոլեկտիվում:

3. Օգտագործեք «Արա, ինչ պետք է անես» սկզբունքը, միևնույն ժամանակ, փորձեք խրախուսել թիմի ամենաակտիվ ու փորձառու մասնագետներին:

4. Պատասխանեք պարզ հարցի. «Որքանո՞վ է կարևոր այս պայքարում հաղթանակը»: Եթե կարծում եք, որ այդ հարցը թիմի համար շատ կարևոր է, պնդեք ձեր որոշումը: Իսկ եթե այն կարևոր է ձեր ենթակաների տեսանկյունից, բայց սկզբունքային չէ ընկերության համար, լավ կլինի տեղի տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել