Ենթադրենք, ամեն ինչ իդեալական է, և էս անտեր չարեփոխումներն իրականում բարի նպատակներով են:
Հիմա հարց, ո՞նց կարելի է մի ամբողջական փաթեթի վերաբերյալ միանշանակ ԱՅՈ կամ միանշանակ ՈՉ ասել: Ընդ որում, երբ էդ անտեր փաթեթում կան բազմաթիվ փոփոխվող կետեր, բազմաթիվ ոլորտներին վերաբերվող և մեկը մյուսից կախում չունեցող: Այսինքն, օրինակ՝ մի մարդ 100 փոփոխությունների վերաբերյալ կարող է ունենալ ամեն մի կետի մասով տարբեր կարծիքներ: Ասենք՝ 50 կետի վերաբերյալ ԱՅՈ դիրքորոշում և 50 կետի վերաբերյալ ՈՉ դիրքորոշում: Բա հիմա էդ մարդը ո՞նց կողմնորոշվի, ի՞նչ քվեարկի: Իդեալական տարբերակում պիտի ամեն մի կետի վերաբերյալ առանձին «թռչնակ» լիներ: Արդյունքում որոշ կետեր կանցնեին, որոշ կետեր չէին անցնի: Սա նման է նրան, որ 100 կգ ընտիր խնձորի հետ 1000 կգ թրիք տաս ու ասես, որ դրանք միասին պիտի վերցնեք, առանձին վերցնելու ձև չկա...