1 Օլիվ Ռայլի (108 տարեկան). աշխարհի ամենածեր բլոգերը

Ավստրալացի Օլիվ Ռայլին համարվում է աշխարհի ամենածեր բլոգերը, ով սկսել է վարել «Ռայլիի կյանքը» խորագրով իր բլոգը 2007թ․-ի փետրվարին՝ 107 տարեկան հասակում և իր վերջին գրառումն արել 2008թ.-ի հունիսի 26-ին Նյու Սաութ Ուելսի Ուոյ Ուեյ բնակավայրի ծերանոցում. նա դժգոհում էր հազից։ Դրանից երկու շաբաթ անց՝ 108 տարեկան հասակում, նա մահացավ։ Նա 70-ից ավելի գրառումներ է կատարել, ինչպես նաև մի քանի տեսանյութեր վերբեռնել «YouTube»։ Տատիկը ոգեշնչվել էր վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Միքայել Ռուբոյի հետ ունեցած իր փորձառությունից, ով 2005թ.-ին «Ամեն ինչ Օլիվի մասին» խորագրով վավերագրական ֆիլմ էր նկարահանել նրա մասին։
2 Բաստեր Մարտին (102 տարեկան). Մեծ Բրիտանիայի ամենածեր աշխատակիցն ու մարաթոնյան վազորդը

102-ամյա Պիեռե Ժան Բաստեր Մարտինը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենածեր աշխատակիցը։ Մարտինն աշխատում է Լոնդոնի հայտնի ընկերություններից մեկում՝ որպես բեռնատարներ մաքրող։ Իր ծննդյան հարյուրամյակի օրը նա հրաժարվել էր ազատ օր վերցնել։ Նա նաև մարաթոնների հայտնի վազորդ է։ Նա 10 կիլոմետրանոց Մայրաքաղաքային մեծ վազքն անցել էր 2 ժամ 22 րոպեում, իսկ Ռոդինգ հովտի կիսամարաթոնը՝ 5 ժամ 13 րոպեում։ Մարտինը մասնակցել էր նաև 2008թ․-ի Լոնդոնի մարաթոնին և, լրատվամիջոցների համաձայն, 42 կիլոմետրն անցել 10 ժամում։
Եթե նա իսկապես 102 տարեկան է, ինչպես նա է պնդում, ապա նա նաև մարաթոնյան վազքի աշխարհի ամենածեր վազորդն է։ Ինչևէ, Գինեսի աշխարհի ռեկորդների կազմակերպությունը չի գրանցել Մարտինին, քանի որ նա չի ներկայացրել իր իրական տարիքը հաստատող փաստաթղթեր։
3 Ուինիֆրեդ Պրիստել (70 տարեկան). ծանրամարտի աշխարհի կրկնակի ռեկորդակիր տատիկ

Ծանոթացեք 70-ամյա Ուինիֆրեդ Պրիստելի հետ, ում անվանում են «Ծանր մետաղ»։ Պրիստելին ծանրամարտիկ է, ով հասցրել է աշխարհի կրկնակի ռեկորդ գրանցել։ Նա առաջին անգամ սկսեց սպորտով զբաղվել 40 տարեկանում՝ քաշի հետ կապված խնդիրների պատճառով։ Երբ նա դարձավ 60 տարեկան, արդեն մրցակցում էր մյուսների հետ։ 68 տարեկանում նա աշխարհի ռեկորդ գրանցեց՝ 79,9 կգ և 122,5 կգ քաշ բարձրացնելով։
Չնայած 70-ամյա կինը վերջերս սկսել է տառապել արթրիտից ու հոդային խնդիրներից, սակայն նա դեռ շաբաթական 3 օր շարունակում է պարապել։
4 Ջենիֆեր Ֆիջի (56 տարեկան). առաջին կինը, ով հատել է Ատլանտյան օվկիանոսը

56-ամյա Ջենիֆեր Ֆիջին առաջին կինն է, ով հատել է Ատլանտյան օվկիանոսը։ Նա երազում է այս մասին 1960-ականներից։ Ֆիջին դուրս եկավ Կաբո Վերդե կղզիներից հունվարի 12-ին՝ պայքարելով 9 մետրանոց ալիքների և ուժգին քամիների դեմ։ Նա ի սկզբանե ցանկանում էր լողալ Բահամյան կղզիներ, սակայն եղանակը ստիպեց նրան 1610 կմ-ով փոխել ուղղությունը և հասնել Տրինիդադ։
5 Գյունթեր Կրաբենհոֆթ (104 տարեկան). աշխարհի ամենաոճային պապիկը

104-ամյա գերմանացի այս պապիկը գրավեց բոլորին, երբ նրա լուսանկարները հայտնվեցին համացանցում։ Այս պապիկն, ամեն օր կոկիկ ու ոճային հագնվելով, ոգեշնչում է բոլորին։

Ինքը՝ պապիկն ասում է.
Կարծում եմ՝ ես բավականին նորմալ եմ հագնվում։ Ես միշտ էլ այսպես եմ հագնվել։ Երբ ես գնացել եմ աշխատանքի, երբ գնում եմ մարզվելու, ես ցանկանում եմ ինքս ինձ ուրախությամբ նայել։ Դա նաև օգնում է արտացոլել իմ ներքին եսը։



