Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում նոյեմբերի 21-22-ը կատարել են 141 մարտական թռիչք և հարվածել են ահաբեկիչների 472 օբյեկտի ուղղությամբ: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Հարվածներ հասցվել են Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Հոմս, Ռաքքա և Դեյր-էլ-Զոր նահանգներում:
Կոնաշենկովը նշել է, որ անցած 2 օրերին ռուսական ավիախումբը շարունակել է թիրախների ակտիվ լրացուցիչ հետախուզում իրականացնել և հարվածներ հասցնել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների առանձին օբյեկտների ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել