Մենք ամեն պահի փորձում ենք քչով էլ բավարարվել ու ուրախանալ: 
Նայեք՝ երկու տարի անընդմեջ, եթե չեմ սխալվում, մեր շախմատիստներն աշխարհի չեմպիոն էին, իսկ այսօր Եվրոպայի փոխչեմպիոն լինելուց էլ ենք մենք նույն ձևով ուրախանում ու հպարտանում, ոնց որ առաջ: 
Մանկական Եվրտեսիլում մենք առաջին տեղ էլ էինք բռնել, ու Եվրատեսիլը մեզ մոտ էլ էին անցկացրել, իսկ էսօր մենք նույն ձևով ուրախանում ու հպարտանում ենք, երբ Միկան երկրորդ տեղ ա բռնում: 
Հայ ենք ու ամեն ինչին հարմարվող: 
Լավ է դա, թե՝ վատ, էդ չգիտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել