Թուրքիան մեկ գիշերվա մեջ Թուրքիա-Սիրիա սահմանին հիմնել է վրանային մեծ հիվանդանոց, որտեղ օգնություն են ցուցաբերում թուրքմեններին (ահաբեկիչներին), ովքեր վիրավորվում են ռուսական և սիրիական զինուժի համատեղ ռազմական գործողությունների արդյունքում:
Բախումները թուրքմեն զորամիավորումների և ռուս-սիրիական ուժերի միջև շարունակվում են Բուրջ Էլ Քեսաբ, Քիզիլդաղև Ջեբել Էքրադ տարածաշրջաններում: Սիրիայի Թուրքմենստանի ժողովի նախագահ Աբդուռահման Մուսթաֆան Թուրքիայից և ԱՄՆ-ից խնդրել է հակաօդային պաշտպանություն, քանի որ ռուսները և Ասադի ռեժիմն իրականացնում են թուրքմենների ցեղասպանություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



