Կանադան փակել է դեսպանատունը Բրյուսելում։ Այս մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն իր պաշտոնական թվիթերյան օգտահաշվում։
«Մեր դեսպանությունը Բրյուսելում փակ է մինչև առանձին ծանուցումը և կկատարի միայն անհետաձգելի հյուպատոսական հանձնարարություններ»,- ասվում է հաղորդագրությունում։
Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավել բարձր՝ 4-րդ մակարդակ էր հայտարարվել նոյեմբերի 21-ին՝ փարիզյան ահաբեկչությունների նման հարձակումների ռիսկի մասին տվյալների ստացումից հետո։
Մետրոն փակ է։ Պարեկությունը հասարակական վայրերում ուժեղացվել է։ Ոստիկանները զինված են ինքնաձիգներով, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, փակ են կինոթատրոնները, թանգարանները և համերգասրահները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել