«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայումս հանդես գալիս «Ալ Սադ»-ում, հայտարարել է, որ «կապտանռնագույններ»-ն արժանի էին հաղթանակ տանել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:
«Եթե դատենք գոլային պահերով, ապա հաշիվը կարող էր շատ ավելի խոշոր լինել: «Ռեալ»-ը մրցակցի դարպասը գրավելու 2-3 հնարավորություն ուներ, մինչդեռ «Բարսելոնա»-ն կարող էր նվազագույնը 20 գոլ խփել»,-Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 12-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական ակումբը 4:0 ջախջախիչ հաշվով հաղթել է «արքայական ակումբ»-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել