4177Շենգենյան համաձայնագրի պայմանները պետք է վերանայվեն՝ Եվրոպայում անվտանգությունն առավել ապահովելու նպատակով: Sky TG-24 հեռուստաալիքն տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն:

«Անհրաժեշտ է վերանայել Շենգենյան համաձայնագրի որոշ դրույթներ՝ ապահովելու համար ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը: Գոյություն չունի ներքին սահմանները վերացրած պետությունների ոչ մի համադաշնություն՝ առանց արտաքին սահմանների խստացման»,- ասել է նախարարը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել ԵՄ-ի ներսում տեղաշարժի վրա՝ ստեղծելով ավիաընկերությունների ուղևորների տվյալների ընդհանուր բանկ. «Դա որոշ չափով խախտում է մասնավոր գաղտնի տեղեկատվության պահպանման իրավունքը, բայց տվյալ պահը դա է պահանջում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել