1716634Արգենտինայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում իշխող կուսակցության թեկնածու Դանիել Սցիոլին ընդունել է պարտությունը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

«Ես հենց նոր զանգահարեցի ինժեներ Մաուրիսիո Մակրիին և հաջողություն մաղթեցի նրան նախագահի պաշտոնում»,- ասել է Սցիոլին:

«Արդյունքներն արդեն վերջնական միտումը ցույց են տալիս»,- հավելել է նա:

Նշվում է, որ 60.37 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Մակրին հավաքել է ընտրողների ձայների 53.53 տոկոսը, իսկ Սցիոլին՝ 46.47:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել