Եվրոպական քաղաքների իշխանությունները քննարկում են ամենամյա սուրբծննդյան տոնավաճառներում անվտանգության ուժեղացման միջոցառումները։ Որոշ քաղաքներում ավանդական սուրբծննդյան տոնավաճառներն արդեն սկսել են աշխատանքը՝ հայտնում է BBC-ն։
Եվրոպական երկրների շարքում ամենամեծ թվով նման տոնավաճառները անցկացվում են Գերմանիայում։ Դրանց թիվը հասնում է 2500-ի, որոնք ունենում են մինչև 50 մլն այցելու։
Սուրբծննդյան տոնավաճառները միշտ մագնիս են զբոսաշրջիկների համար և մեծ եկամուտներ են բերում։
Տոնավաճառներում հայտարարվել է ուսապարկերի արգելքի մասին։
Ֆրանսիայում սովորաբար աշխատում է 250 նախաամանորյա շուկա, այլ եվրոպական երկրներում՝ միջինը 10-50։
Չնայած նոյեմբերի 13-ի հարձակումերին՝ Փարիզի իշխանությունները բացել են Ելիսեյան դաշտերի սուրբծննդյան տոնավաճառը, սակայն ժողովուրդը քիչ է նախորդ տարիների համեմատ։
Ցյուրիխում նույնպես սկսել է գործել սուրբծննդյան շուկան երկաթուղային կայարանի մոտ, սակայն ոստիկանական ուժեղացված ներկայությամբ։



