Ճարպակալման դեմ հանրահայտ միջոցը մահվան է բերումԴինիտրոֆենոլը հայտնի է որպես DNP և հանդիսանում է քաշի նվազեցման միջոց: Սակայն վտանգավոր է խոսել վիճակագրության մասին: Միայն Մեծ Բրիտանիայում 2007 թվականին մահացել է 5 մարդ: Սարքավորումը սինթետիկ միացություն ունի, որը մի ժամանակ կիրառվել է գույների, քիմիկատների արտադրության ժամանակ:

DNP նիհարեցման միջոցը ստեղծվել է 30-ական թթ., բայց 1938թ. արգելվել է ԱՄՆ-ում տոկսիկացիայի պատճառով՝ չնայած մինչ օրս այն հնարավոր է գնել համացանցում: Այդ պատճառով դժվար է ասել՝ քանի մարդ է այն օգտագործում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

DNP-ն ակտիվորեն օգտագործում են այն մարդիկ, ովքեր լրջորեն զբաղվում են ֆիթնեսով, բոդիբիլդինգով:

Միացությունը ճարպի տեսքով կուտակում չի առաջացնում: Այն ջերմություն է արտազատում, պատմում է Սայմոն Թոմասը: Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառով հնարավոր են մկանների, երիկամների և ուղեղի բջիջների վնասում: Այլ վնասակար արդյունքների թվում են սրտխառնոցը, մաշկի գունատությունը, փորացավը, գլխացավը, անհանգիստ վիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել