Սա ճերմակ (հանգ չունեցող) բանաստեղծություն է, որի հեղինակը Ջոնաթան Ռիդն է: Դրա իմաստը հասկանալու համար այն պետք է երկու անգամ կարդալ, քանի որ առաջին ընթերցումից հետո այն կարող է թվալ ոչ այնպիսին, ինչպիսին իրականում կա: Ինչո՞ւ երկու անգամ: Կարդացեք մի անգամ և ամեն ինչ կհասկանաք: 

Ես կորած սերնդի մասնիկն եմ

Եվ ես հրաժարվում եմ հավատալ, որ

Ես կարող եմ փոխել այս աշխարհը:

Ես հասկանում եմ՝ դա, գուցե, ձեզ ապշեցնի, բայց

«Երջանկությունը քո մեջ է»

Իրականում սուտ է,

Այն, որ փողն ինձ կերջանկացնի

Եվ երեսուն տարեկանում ես կասեմ իմ զավակին, որ

Նա իմ կյանքում ամենակարևոր բանը չէ,

Իմ տնօրենը կիմանա, որ

Իմ սկզբունքները,

Իմ աշխատանքը,

Ավելի կարևոր է, քան

Ընտանիքը,

Ինչպես հին ժամանակներում

Երբ մարդիկ ապրում էին ընտանիքներով,

Բայց այսօր

Հասարակությունը երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում:

Մասնագետներն ասում են ինձ, որ

Երեսուն տարի հետո ես կտոնեմ իմ ամուսնալուծության 10 տարին

Ես չեմ հավատում, որ

Կապրեմ մի երկրում, որ ինքս եմ ստեղծել

Ապագայում

Բնության ոչնչացումը նորմալ կլինի

Ոչ ոք չի հավատում, որ

Մենք կպահպանենք մեր հիասքանչ մոլորակը:

Եվ իհարկե

Իմ սերունդն արդեն կորած է:

Հիմարություն է հավատալ, որ

Հույս կա:

Իսկ հիմա կարդացեք այս բանաստեղծությունը...

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել