Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է 57-ամյա տղամարդու՝ Ա. Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցումի մոտ նկատելով 14-15 տարեկան երեք աղջիկների՝ 1999 թվականին ծնված Մ.-ին ու Զ.-ին և 2000 թվականին ծնված Ջ.-ին, հետապնդել է նրանց, նրանց  հետևից մտել է գետնանցում:

Աղջիկների ուշադրությունը գրավել է սկզբում «Վախ» ասելով, հետո էլ ասել է. «Աղջիկներ, կարողա՞ ուզեք» և ցուցադրել է իր սեռական օրգանն ու նրանց աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Անչափահաս աղջիկները խուճապահար փախել են տարածքից…

Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը Ա. Մ.-ն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 6-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել