mid_94708_4616Հայաստանի 2015 թ. պետական բյուջեով հազար յոթանասուներկու ծառայական մեքենա է պահվում այն դեպքում, երբ մեր պետական բյուջեի հարյուրապատիկն ունեցող Դանիայում պահվում է ծառայական ընդամենը քսաներեք մեքենա: Այո, քսաներեք… Եվ դեռ մեր ԱԺ-ում քննարկում են, վիճում… Ի՞նչ կա վիճելու, հազարը սկզբի համար ջնջեք, կրճատեք, մնացած յոթանասուներկուսի հիմնավորումները հատ-հատ բերեք՝ որոշենք… Ուզում ես մեքենայով երթևեկել, ա′յ պաշտոնյա, նստիր սեփական մեքենադ ու քշիր…

Ավստրալիայի գիտնականները պարզել են, թե կանայք ինչպիսի տղամարդկանց են նախընտրում՝ որպես սերմնահեղուկի դոնորներ… Պարզվել է, որ դոնորների յոթանասուներեք տոկոսը երեխաների ծնվելուց հետո շարունակել է շփվել նրանց մայրերի հետ… Մայրանալը կնոջ՝ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է, և եթե այս իրավունքի ճանապարհին կան խոչընդոտներ, պիտի հաղթահարվեն… Մայրությունը ենթակա է պաշտպանության ամեն կոնկրետ դեպքում…

Աղը վնասում  է ներքին օրգանները: Աղ ես ավելի ու ավելի քիչ եմ գործածում. մեր տանը խոհանոցի սեղանին աղ չի դրված, այլ մրգով, հաճախ գազար-կանաչեղեն-բանջարեղենով աման… Ի՜նչ լավ է, որ տնային պայմաններում աղը կարելի է, ըստ մասնագետների, փոխարինել խոտաբույսերով և համեմունքներով… Իսկ համեմունքների մեջ է խոհանոցը` իր բազմազանությամբ-գրավչությամբ. Թե՛ համեմունքների, թե՛ խոտաբույսերի նկատմամբ իմ վերաբերմուքն առանձնահատուկ-դրական է… Իրար կարելի է սեփական փաթեթավորմամբ Թուրքիայի-Վրաստանի գյուղեր գնալիս համեմունքներ-խոտաբույսեր նվիրել, սկսել ավելի ու ավելի լավ ճանաչել դրանք, սովորեցնել դրանց օգտակար հատկությունները… Մեր Պետրոսյան Կարինեի նման. ի՜նչ լավ է այս գործն անում. ուսումնական կենտրոնի ղեկավարի իր պաշտոնում թող ընդարձակի այս գործունեությունը`մեր դպրոցների խոհարարների, առողջագետներ Անուշ Աղաբաբյանի և Քրիստինե Սահակյանցի հետ: Մեծ աշխուժություն կարող է բերել այս գործում մեր նոր աշխատողը`«Խոհանոց» ուսումնական ծառայության ղեկավար Լուսինե Աբրահամյանը՝ և՛ բուժակ է մասնագիտական կրթությամբ, և՛  խոհարար, և՛  հայրենագետ, և՛  մարզիչ, և՛  շահառու՝ երկու սեբաստացիների մայրիկ…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել