Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցում Երևանի Ջուղայի 4/1 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկազ Թադևոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 SC 840 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանն ու այնուհետև հարվածել հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարական ջոկատը հրամանատար Սարգիս Բիձյանի և Նոր Նորքի թիվ 9 հրշեջ -փրկարարական ջոկատի աշխատակիցները` խմբի պետ Շահեն Դանիելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Շարունակությունն՝ այստեղ



