Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի Հանովեր քաղաքում TUI Arena մարզապալատում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտը:

Գոտու տիրակալ Արթուր Աբրահամը (43-4-0) մենամարտել է բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Արդեն առաջին ռաունդում պարզ դարձավ, որ Արթուրին հզոր մրցակից է բաժին հասել: Մարեյը մի քանի ուժգին հարվածով ցույց տվեց, որ Հանովեր չի ժամանել դիտորդի կարգավիճակում:

Ընդհանուր առմամբ մենամարտն անցավ հավասար և լարված պայքարում: Մարեյը ժամանակ առ ժամանակ կատարում էր արգելված հարվածներ գոտկատեղից ներքև, ծոծորակին, կատարում անթույլատրելի խորության սուզումներ:

Արթուրի օգտին էին հատկապես 7-րդ և 9-րդ ռաունդները, երբ նա դիմային հարվածներով կարևոր միավորներ վաստակեց: Միավորների  տարբերությամբ հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին (115-112, 112-115, 116-111), ով պաշտպանեց չեմպիոնական գոտին: Վերոգրյալ մենամարտի պայմանագրում նշված էր կետ նաև ռևանշ մենամարտի մասին: Ձեզ ենք ներկայացնում Արթուր Աբրահամի չեմպիոնական դրամատիկ մենամարտի ամբողջական տեսագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել