Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 200գր
կաթ – 100գր
ձու – 1 հատ
աղ – մեկ պտղունց
Միջուկի համար՝
լոլիկի մածուկ – 100գր
պանիր մոցարելլա – 100գր
երշիկ – 150գր
ռեհան – 1/2թ/գդ(չորացրած)
Պատրաստման եղանակ
Խառնում ենք ալյուրը, կաթը, ձուն ու աղը և հունցում փափուկ խմոր:

Բաժանում ենք խմորը երկու գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնկում ենք ու բացում բարակ շերտով:

Դնում ենք մի լոշիկը միկրոալիքային վառարանի ափսեի մեջ, վրան քսում լոլիկի մածուկը, ապա վրան դնում ենք կտրատված երշիկը, մոցարելլան ու շաղ ենք տալիս չորացրած ռեհանը:
Նույնը կրկնում ենք երկրորդ լոշիկի հետ:

Պատրաստի պիցցան դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ և թխում 5 րոպե:
Հանում ենք տաք պիցցան միկրոալիքային վառարանից և մատուցում:

Այս քանակության մթերքից ստացվում է 2 համեղ պիցցա: Ցանկության դեպքում պիցցայի բաղադրիչների մեջ կարելի ավելացնել պահածոյացված շանպինյոն
Սա անպայման պետք է փորձել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



