Մինչև 2012 թվականի վերջը Twitter միկրոբլոգային համակարգը ապրանքանիշերի պաշտոնական էջերի համար հասանելի նոր գործառույթներ կներմուծի, որոնք այն ավելի նման կդարձնեն Facebook սոցիալական ցանցին, հաղորդում է AdAge մարկետինգի գործակալությունը:
Ապրանքանիշերը կարող են Twitter միկրոբլոգային համակարգի օգնությամբ իրականացնել ինտերնետ-առևտուր, կազմակերպել մրցույթներ, տոտալիզատորներ և այլ գործողություններ կատարել: Այս նոր մշակվող գործառույթները հասանելի կլինեն միայն ապրանքանիշերի պաշտոնական էջերի համար:
Ինչպես հաղորդում է AdAge մարկետինգի գործակալությունը, ընդլայնված գործառույթները ծառայությունը նման կդարձնեն ոչ միայն Facebook սոցցանցին, այլ նաև Twitter-ը կվերածեն վայրից, որտեղ հավաքվում են հղումներ անցում կատարելու համար, ինքնուրույն մեդիայի, որտեղ օգտագործողը ժամանակ կանցկացնի:
Էլեկտրոնային կոմերցիայի ներմուծումը հեռանկարային ճյուղ կդառնա ծառայության զարգացման համար, քանի որ Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին Square ընկերության գործադիր տնօրենն է, որը զբաղվում է բջջային վճարումներով: Տվյալ պահին Twitter-ում ապրանքանիշերի էջերի գործառույթներից օգտվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Coca-Cola, Pepsi, Nike, McDonald's, American Express և այլն:
Չնայած գովազդային հնարավորությունների զարգացմանը՝ Twitter-ում ծառայությունը շարունակում է վնասաբեր լինել: Gawker տվյալներով, 2011-ի հունվարից ապրիլ ընկած շրջանում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 23,8 մլն դոլար, իսկ ծախսը՝ 25,8 մլն:



