irak terorAraratnews.am-ը գրում է.

Լիբանանի անվտանգության ուժերը  նոր ահաբեկչական ցանց են բացահայտել, որը  նախապատրաստել էր նոր պայթյուններ և հարձակումներ երկրի ողջ տարածքով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ծայրահեղականները համախոհներ են ունեցել ռազմական և ուժային կառույցներում: Հաղորդվում է, որ բոլորը ձերբակալված են:

Ահաբեկիչներին հայտնաբերելու գործողությունը Լիբանանում սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին պայթյուններ եղան իմամ Հուսեյնի մզկիթի մոտ, ինչպես նաև Բեյրութի Բուրջ էլ Բարաժնա թաղամասում: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչությանը զոհ  է  գնացել 46, վիրավորվել` 240 մարդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել