Panorama.am-ը գրում է.

Գերմանական առաջատար die Welt պարբերականը հրապարակել է  «Ճանապարհորդություն մի երկիր, որը պաշտոնապես գոյություն չունի» հոդվածը, որը թերթի թղթակից Էլիան Էհրենռայխի ճամփորդական նոթերն են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության մասին:

«Ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Զբոսաշրջիկների համար դա խոչընդոտ չէ. նրանց այստեղ վայրի բնապատկերներ ու հյուրընկալություն են սպասում: Սակայն ամենուր պատերազմի հետքեր են»,- հոդվածում գրում է հեղինակը՝ Արցախն անվանելով՝ «քրիստոնեական կղզի մուսուլմանական օվկիանոսում»:

Հոդվածագիրը Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհից և շրջապատող բնությունից բացի, անդրադառնում է նաև Արցախյան հիմնախնդրին՝ հիշեցնելով պատերազմի փխրուն հրադադարի մասին: Հեղինակը նշում է, որ «այս նախկին անկլավը, որ վաղեմի ժամանակներից գրեթե բացառապես բնակեցված է եղել հայերով, Ադրբեջանն կորցրել է երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած պատերազմի արդյունքում»:

Անդրադառնալով երկրին՝ հեղինակը նշում է, որ տարածաշրջանը համարվում է կոնֆլիկտային, և այցելուների թիվը տարեկան հասնում է ընդամենը մի քանի հազարի: Վերջիններս նրա դիտարկմամբ՝ հիմնականում ծագումով հայեր են: Էլիան Էհրենռայխը ներկայացրել է երկու այդպիսի այցելուների՝ Գերմանիայում բնակվող Իննա և Նատալյա Մելումովաներին:

Հոդվածում հեղինակն անդրադառնում է ոչ վաղ անցյալի պատերազմական գործողությունների հետքերին, որոնք ըստ նրա, տեսանելի են ամենուր: Նա տեղեկացնում է, որ տարածքով գերմանական Սաարլանդ հողին կրկնակի անգամ գերազանցող Արցախի անվտանգությունը փխրուն խաղաղության պայմաններում պաշտպանում են 20 հազար զինվորներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել