Life.panorama.am-ը գրում է.
Կանոնավոր կերպով նախաճաշող երեխաների դպրոցական գնահատականները միջինում ավելի բարձր են, քան նրանց այն հասակակիցներինը, ովքեր չեն նախաճաշում: Ընդ որում, ոչ միայն կարևոր է նախաճաշել, այլև չափազանց կարևոր է առողջ սնունդ ընդունել, նման եզրահանգման են եկել Քարդիֆի համալսարանի գիտնականները:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիտարկել են Ուելսի ավելի քան 100 դպրոցի՝ 9-11 տարեկան 5000 աշակերտի սննդային սովորույթները: Երեխաները յուրաքանչյուր օր ներկայացրել են այն բոլոր ուտելիքներն ու ըմպելիքները, որ նրանք ընդունել են նախորդ 24 ժամվա ընթացքում: Գիտնականները արձանագրել են նաև աշակերտների հաջողություններն ուսուման ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/11/21/kid-breakfast/412885
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



