Life.panorama.am-ը գրում է.
«Մանկական եվրատեսիլ-2015» սիրված միջազգային մրցույթին կարող եք հետեւել այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում: Մրցույթը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա 11 համարի ներքո՝ ներկայացնելով “LOVE” խորագիրը կրող երգը: Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, ով անցած տարի վերոնշյալ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը:
«Մանկական եվրատեսիլ»-ին կարող եք հետեւել նաեւ Հանրային ռադիոյով՝ 107.7 հաճախականությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



