Մոդել Սթինա Սանդերսը էքսպերիմենտ է արել՝ հրապարակելով ոչ գլամուրային լուսանկարներLife.panorama.am-ը գրում է.

Նոյեմբերին 19-ամյա ավտրալացի մոդել Էսսենա Օ՛Նիլը ցույց էր տվել, թե ինչպիսին է իրական կյանքը «իդեալական կյանքի» մասին նկարներից այն կողմ։

Այժմ նույն օրինակն է  ցուցադրել բրիտանացի մոդել Սթինա Սանդերսը։ 24-ամյա Սանդերսը որոշել է  պայքար մղել ամսագրերում զետեղվող գեղեցիկ նկարների դեմ և Instagram-ում հրապարակել է  իր ամենօրյա կյանքի լուսանկարները, որոնք երբեմն նույնիսկ ոչ այնքան հաճելի են։

Ճանապարհորդությունների վայրերից բիկինիով շքեղ նկարների փոխարեն նա հրապարակել է  հոգեթերապևտի սենյակի առաջ արված իր նկարը՝ խոստովանելով, որ տառապում է պանիկայի նոպաներով, լուսանկար բժիշկի սենյակից, ինչպես նաև նկար՝ վերին շրթունքի մազերը հեռացնելիս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել