Սննդակարգի մեջ ներառեք սոխ և սխտոր

Սրանք աշնան անբաժան մթերքներն են, իրենց կազմում պարունակում են օգտակար վիտամիններ և հանքային նյութեր: Սխտորը և սոխն ունեն հակաբորբոքային, հականեխիչ, հակասնկային ազդեցություն: Օրական սխտորի և սոխի ոչ մեծ քանակությունն ունակ է արդյունավետ պաշտպանել մրսածությունից և գրիպից:

Սնվեք օրական նվազագույնը երեք անգամ

Գրագետ կազմված սննդակարգը շատ կարևոր է ամուր իմունիտետի և առողջության համար: Որպեսզի օրգանիզմը չթուլանա, անհրաժեշտ է լիարժեք սնունդ: Սրա մեջ մտնում է սննդի երեք հիմնական ընդունումը` նախաճաշ, ճաշ, ընթրիք:

Սիրեք ցիտրուսները

Բոլորին հայտի է, որ վիտամին C-ն կարևոր օգնական է իմունիտետի ամրապնդման համար: Ասկորբինաթթուն արդյունավետ պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից և ինֆեկցիաներից: Այն կա ցանկացած ցիտրուսի մեջ` նարինջ, լիմոն, գրեյֆրուտ, կիվի:

Տաք սնունդ ընդունեք

Տաք սնունդն անպայման մաս է աշնանային սննդակարգի: Այն օգնում է օրգանիզմին տաքանալ  և ուժեր հավաքել: Կարևոր մաս պետք է զբաղեցնեն տաքացնող առաջին կերակրատեսակները` կրեմ-ապուրները, սուպերը: Ուշադրություն դարձրեք օգտակար տաքացնող հեղուկներին Մոռացեք զովացուցիչ ըմպելիքների մասին, քանի որ տաքացնող հեղուկների ժամանակն է: Սրանք և՛ օգտակար թեյերն են, և՛ կակաոն, և՛ համեմունքներով ըմպելիքները:

Անցեք բուսական ծագման սպիտակուցների

Աշնանը, երբ ջերմաստիճանը նվազում է, օրգանիզմի ընդունակությունը յուրացնելու կենդանական ծագման սպիտակուցներ փոքր ինչ վատանում է: Սա չի նշանակում ընդհանրապես բացառել միս և ծովամթերքներ, ուղղակի կրճատեք դրանց քանակը:

Շատ շարժվեք

Բացի բալանսավորված սնունդից իմունիտետի ամրապնդման մեջ կարևոր դեր են խաղում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սպորտը: Որքան շատ շարժվեք, այնքան այն բարենպաստ կազդի Ձեր օրգանիզմի վրա: Շատ քայլեք, սովորական քայլքը միջին արագությամբ լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և օգնում է տոնուսը պահել:

Մի մոռացեք լիարժեք քնի մասին

Օրգանիզմին լիարժեք հանգիստ պետք է տալ հատկապես աշնանը վիրուսների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար: Աշխատեք քնել օրական վեցից ութ  ժամ, որը բավական է հանգստանալու և օրգանիզմն աշխատանքային վիճակում պահելու համար:

Մեղր օգտագործեք

Ամեն օր խորհուրդ է տրվում  ուտել մեկ թ/գ մեղր: Մեղրն ունի հակաբորբոքային ազդեցություն և ամրացնում է իմունիտետը: Մեղրը պետք է ջերմային մշակման չենթարկել և ուտել հում վիճակում:

Շատ հեղուկներ օգտագործեք

Աշնանը ջրի հիմնական ֆունկցիան հանդիսանում է թունավոր նյութերից մաքրելը: Մեծահասակին պետք է խմել օրը 1,5–2 լ. ջուր: Խոսքը հենց ջրի մասին է, այլ ոչ թե ընդհանրապես հեղուկների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել