1325019322Շվեդիայի ֆիզիկոսները և կենսաբանները վարդի թփերը դարձրել են կենդանի համակարգչի տարբեր մասեր` սովորելով բույսի ցողունները դարձնել հաղորդալարեր և տրանզիստորներ, իսկ տերևները` էկրան, դրանց մեջ տեղադրելով էլեկտրոնային սխեմաների էլեմենտներ և անալոգային ազդանշանների սխեմաներ, հայտնում է Science Advances պարբերականը:

Այժմ մենք կարող ենք սկսել խոսել կիբորգ- բույսերի մասին, այժմ մենք կարող ենք տեղադրել տարբեր սենսորներ և սարքեր բույսերի մեջ և օգտագործել այն էներգիան, որը արտադրվում է քլորոֆիլի օգնությամբ, նոր կանաչ ալեհավաքների կամ այլ նյութերի աճեցման համար: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ ինքն իրեն, և մենք պետք է օգտագործենք բույսերի «առաջադեմ» ներքին բաղադրիչները մեր սեփական կարիքների համար»,- ասել է Մագնուս Բերգրենը Շվեդիայի Լինչյոպինգի համալսարանից:

Բերգրենը իր գործընկերների հետ մոտ 25 տարի առաջ սկսել է զբաղվել տպվող էլեկտրոնիկայով, որը թույլ է տալիս միկրոսխեմաներ հավաքել թղթի, ստվարաթղթի և այլ նյութերի վրա: Դրանից էլ նրանց մոտ միտք է առաջացել օրգանական նյութերը որպես հիմք օգտագործելու գաղափարը` այդպիսի էլեկտրոնային սարքերի սխեմաների հավաքման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել