Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Եվա Ռիվասը վերջերս գրազ էր եկել իր ընկերներից մեկի հետ, որ մեկ ամսում կնիհարի 19 կիլոգրամով: Մի քանի օր առաջ երգչուհին նաև հայտեց, որ այլևս ի վիճակի չի մարզվել և դիետա պահել, քանի որ ուժասպառ է եղել: Չնայած դրան, երգչուհին արդեն հասցրել էր նիհարել 17 կիլոգրամով՝ցուցադրելով կազմվածքը իր միկրոբլոգում: Քիչ առաջ նա նոր գրառում է կատարել` հայտնվելով որ վերջնական տվյալներով նիհարել է գրեթե 18 կգ.

timthumb

«Երբեք այդպես չանեք։ Մեկ ամսում մոտ 18կիլոգրամ նիհարելը վնասակար է։ Բայց քանի որ ես երկար սպասել չեմ սիրում, դիմեցի այդ քայլին։ Այրվում են ոչ միայն ճարպերը, այլև վնասվում են մկանները, նյարդային համակարգը, և ընդհանրապես, ամեն ինչ տուժում է։ Վերջին օրերին ես գլխապտույտ ունեմ, իսկ աչքերիս առաջ սևանում էր, երբ վեր էի կենում։ Մի խոսքով, մի բան կարող եմ ասել՝ փորձեք միայն բնական և առողջ ճանապարհով ազատվել ավելորդ քաշից՝ մարզումներ, 6-անգամյա դիետիկ սնունդ, նորմալ քուն և Bodyflex։ Այսօր այսքանը, ես գնացի հաց ուտելու..», – գրել է երգչուհին իր instagram-ում:

Untitled-2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել