Replik.am-ը գրում է.
ԱՄՆ-ում իրար հետ արաբերենով խոսող երկու ուղևորներին թույլ չեն տվել մտնել օդանավ: Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյում, հայտնում է France Press-ը:
Որոշումը հաջորդել է այն բանից հետո, երբ ուղևոները բողոքել են, թե այդ տղամարդիկ խոսում են արաբերենով, իրենք չեն հասկանում խոսակցությունը և վախենում են վերջիններիս հետ գտնվել նույն օդանավում: Այդ տղամարդկանց հարցաքննել են, ինչից հետո թույլ տվել մտնել այլ օդանավ: Բացի դրանից, ուղևորները «վախենալի» տղամարդկանց ստիպել են բացել սպիտակ գույնի տուփը, որի մեջ քաղցրավենիք է եղել:rep
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=80193
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել