Ամուսնությունից հետո սկսվում է մի կյանք, որի ամբողջ ընթացքում ամուսինները զգում են միմյանց սատարելու, բարձրացնելու, մխիթարելու և օգնելու կարիքը:

Հատկապես, երբ կինը երիտասարդ է, յուրաքանչյուր մանրուք կարող է ազդել նրա տրամադրության վրա, և ստեղծված հնարավոր մռայլ մթնոլորտը հաղթահարելու խնդիրը բաժին է ընկնում ամուսնուն, և սա պահանջում է պարզ քայլերի հմտություններ, որոնց մենք սիրով կծանոթացնենք ձեզ:

1. Գրկեք նրան:

Հպման զորությունը կարևոր է առողջ ամուսնական կյանք վարելու համար: Գրկախառնությունների ընթացքում օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որն օգնում է հաղթահարել սթրեսը և նյարդային լարվածությունը: Գրկելով նրան՝ Դուք արտահայտում եք Ձեր սերն ու հոգատարությունը, նա իրեն սկսում է զգալ կարևոր և պաշտպանված, եթե նույնիսկ ոչ մի բառ չասեք այդ ընթացքում:

2. Լսեք նրան:

Հաջողության բանալին «լսել» բառն է, ոչ թե «ուղղել»-ը: Կանայք հիմնականում ցանկանում են խոսել, պատմել ինչ-որ մեկին իրենց խնդիրների մասին, նրանք կարիք չունեն սպիտակ ձիով ասպետի, ով կգա և կփրկի այդ դժվարություններից, նրանց պետք է լսել: Թույլ տվեք Ձեր կնոջը պատմել, թե ինչու է մռայլ, և ինչու է օրն այդքան ծանր իր համար:

3. Հաճոյախոսեք նրան:

Երբ Ձեր կինն ունենում է ծանր օր, երբ տրամադրության հետ ինչ-որ բան այն չէ, լավագույն բանը, որ Դուք կարող եք անել, օգնելն է տեսնել նրան ինչ-որ լավ բան իր մեջ: Օգնեք նրան տեսնել իրեն ավելի ուժեղ, կենտրոնացրեք նրա ուշադրությունն իր առավելությունների, իր գեղեցկության վրա: Գեղեցիկ և նրբորեն սկսեք Ձեր խոսքերով ընդգծել նրա բոլոր առավելությունները:

4. Սիրեք նրան:

Երբ Ձեր կինը մռայլ է, շատ հեշտ կլինի վեճի բռնվել նրա հետ: Մի արեք դա, եղեք բարի և համբերատար, տվեք նրան ժամանակ հանգստանալու համար: Սկսեք օգնել նրան տնային գործերում կամ պարզապես առաջարկեք նրան դուրս գալ և զբոսնել: Միգուցե նա պարզապես լիցքաթափվելու կարիք ունի, փորձեք կտրել նրան ամենօրյա հոգսերց, ընտրեք նրա ամենասիրելի ֆիլմը և գեղեցիկ կինոդիտման երեկո կազմակերպեք: Դուք պետք է անեք հնարավոր ամեն բան, որպեսզի նա հասկանա, որ անկախ ամեն ինչից Դուք սիրում եք իրեն:

5. Ապահովեք հանգիստ նրա համար:

Եթե Դուք գիտեք, որ Ձեր կինն ունեցել է ծանր օր երեխաների հետ, առաջարկում ենք պատվիրել որևէ պատրաստի ուտեստ, որպեսզի նա ատիպված չլինի մնացած ժամանակն անցկացնել խոհանոցում: Գտեք ժամանակ երեխաների հետ անցկացնելու և թույլ տվեք, որ Ձեր կինն առանձնանա իր սենյակում, հանգստանա, ընթերցի իր սիրելի գիրքը կամ պարզապես զբաղվի իրենով: Սիրո և խաղաղության մթնոլորտում յուրաքանչյուր լարվածություն ավելի հեշտ է հաղթահարվում:

Վերջում միայն կավելացնենք, որ Դուք ի զորու չեք ակնթարթորեն փոխել Ձեր կնոջ մռայլությունը պայծառության, բայց Դուք եք ընտրում, թե ինչպես արձագանքել դրան: Եվ ընտրելով ամենադրական միջոցները դուրս բերելու համար նրան այդ տրամադրությունից՝ Դուք անկասկած կհասնեք հաջողության` դիպչելով նրա սրտին:

Թող որ սերը, խաղաղությունը, ուրախությունն ու արդարությունը թագավորեն ձեր փոխհարաբերություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել