Armsport.am-ը գրում է.
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է այսօր՝ նոյեմբերի 21-ին: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Երեկ կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 75.4 կգ,- հայտնում է Աբրահամի մամուլի քարտուար Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երևանի ժամանակով լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել