Screen-Shot-2015-07-01-at-7.46.03-AM-2Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ դստեր ծննդից հետո երկու ամսով արձակուրդ կգնա՝ դստեր խնամքի համար։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Դա շատ անձնական որոշում էր, և ես որոշել եմ, որ երեխայի խնամքի համար երկամսյա արձակուրդ վերցնեմ, երբ ծնվի մեր դուստրը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեռևս հայտնի չէ, թե այդ շրջանում ով կփոխարինի Ցուկերբերգին ընկերության ղեկավարի պաշտոնում։

Հավանական թեկնածուներն են Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը և արտադրական հարցով փոխնախագահ Քրիս Կոքսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել