Հունաստանում ձերբակալվել է ներգաղթյալների համար կեղծ փաստաթղթեր պատրաստող 12 հոգանոց հանցավոր խումբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ձերբակալության ժամանակ նրանց մոտից առգրավվել են կեղծ կնիքներ և 53 տեղեկանքներ։
Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ չարագործներն օտարերկրացիներին տրամադրել են կեղծ փաստաթղթեր Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում։
Ձերբակալվածների թվում են 9 պակիստանցիներ և Հունաստանի 3 քաղաքացիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



