Բաքուն թիվ է ներկայացրել, թե ինչքան վնաս է տվել, և ինչ արժե Արցախի իր կորուստը (Ոսկանապատ կայքի փաստմամբ այդ թիվը կազմում է 818 միլիարդ դոլար):
Այս պահին թերևս քննարկել նման աբսուրդ և ապացուցել, թե ով ում է պարտք, պետք չէ, բայց այն, որ մեր հուշարձանների արժեքի մասին խոսելու կարիք կա, այդպես է:
Մոտ հինգ տարի է՝ հուշարձանների հետ առնչվելով՝ միշտ հարց եմ տալիս ինձ, թե ինչ արժեն հայկական աշխարհով մեկ սփռված հուշարձանները, և թե արդի հանրահաշվական ու սպառողական աշխարհում քանի դրամ կգնահարվեր ՀՀ և հայկական կապիտալը։
Փաստը, որ միայն Նախիջևանի, Արցախի հուշարձանները և մշակութային արժեքն ավելին արժե, ինքին ապացույցի կարիք չունի ու անզեն աչքով ու տարբեր մասնագետների կողմից ապացուցված է փոքր չափաբաժիններով, բայց այն, որ կոնկրետ արժեք չի նշվում, մեր բերանը փակում է:
Եվ այսպիսով, ավանդական դարձող հարցն է.
- ինչ արժեն հայկական հուշարձանները, երբ, ասենք, մոտ մեկ էպոխա, մոտ հարյուր տարի արարվածն իջեցված է, ու ոչ մի տեղ չի ֆիքսվել, թե որտեղ է։
- ինչու են հայկական պատմական հուշարձանները վաճառվում կադաստրային արժեքով, և ինչ կերպ է կարգավորվում այս ամենի իրավակազմակերպչական հատվածը, քանի որ, ուզենք, թե չուզենք, այս շենքերն ունեն գին և ոչ փոքր, արդյո՞ք կա մարմին, և արդյո՞ք ապահովագրված են այս կառույցները, քանդակները կամ իրերը։
Երկիրց դուրս տարվելու դեպքում առանց հստակ պատասխանի ու փաթեթավորման ոչ մի բան կատարվել չի կարող: Երկրի ներսում այս ամենն ինչպե՞ս է կարգավորվում, կարգավորվել կամ կարգավորվելու հետագայում։
Որոնք և որն է «պատմական հուշարձան» սահմանման արժեհամակարգային գնահատականը, ու եթե վաղը մենք հաշիվ ներկայացնելու լինենք թուրքերին՝ Անիի, ազերներին՝ Ջուղայի ու մնացածներին մնացած հարցերով, ինչ թիվ ենք ասելու։
Հարյուր տարի կատարված խորհրդային գաղափարախոսական քանդակների ու մոնումենտալ արվեստի դրսևորումների համար մենք ինքներս մեզ ի՞նչ հաշիվ ենք ներկայացնում։
Տպավորություն է, որ այս հարցերի պատասխանները չկան կամ էլ ոչ մեկին չի հետաքրքրում, և դա իրականում այդպես է, ու մինչև դրա պահանջը չի կազմակերպվում, ոչ մեկին չես կարողանա հարցնել:
Ի լուր ասեմ, որ Խորհրդային վերջին հաշվառումը, որը ներառում է մեր երկրի բոլոր հուշարձանները (բնական պատմական մշակութային ու այլն) կատարվել է 1981թ.։