Երդվյալ ատենակալների ժյուրին Apple կորպորացիային անմեղ է ճանաչել հակածովահենային ծրագրային ապահովման մի շարք արտոնագրերի խախտման գործով, որոնք պատկանում են ամերիկյան ContentGuard ընկերությանը: Այս մասին հայտնի է դարձել Տեխաս նահանգում տեղի ունեցած դատական լսումների արդյունքներով՝ գրում է Korrespondent.net-ը:
ContentGuard ընկերությունը Apple-ի դեմ հայց է ներկայացրել 2013-ին՝ կորպորացիային մեղադրելով ծրագրային ապահովման մի շարք արտոնագրերի խախտման մեջ, որոնք օգտագործվում են մեդիաֆայլերի պաշտպանության համար: Ընկերությունը պնդել է, որ Apple-ը առանց թույլտվության է իր արտադրանքում օգտագործել տվյալ ծրագրային ապահովումը:
ContentGuard-ի փաստաբանները հայտարարել են, որ ընկերությունը հիասթափված է լսումների այդպիսի ելքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել