Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Նայում էի հին լուսանկարներ։ 1990 թվականի խորհրդարանը։ Կոմունիստական թառամած դեմքեր (անկախ տարիքից) և երիտասարդ, հիմնականում ակադեմիական, գիտական միջավայրից եկած օրիգինալ ինքնուրույն մտածող մարդիկ։ Այդպիսի դեմքեր կարելի էր հանդիպել ոչ միայն խորհրդարանում, այլև տարբեր պետական հիմնարկներում։

Եվ «հանկարծ» հինգ տարի անց՝ 1995-ին, գերիշխող դարձավ նույն ձանձրալի, անդեմ «պարտխոզակտիվը»՝ առանց ինքնուրույն մտքերի, մաշված և իմաստ չարտահայտող բանաձևերով։ Այդպիսիք դարձան նաև նրանք, ովքեր դրանից 5 տարի առաջ հետաքրքիր և օրիգինալ Էին։ Նրանք դարձան ծանրաշարժ և փքված, ձեռք բերեցին խորհրդային բյուրոկրատիայի բոլոր հիմնական գծերը։ Այդ «պարտխոզակտիվն» Էլ մնաց 20 տարի։

Ինչո՞ւ Է այդ ամենն ինձ «սովետ» հիշեցնում։ Միայն ի՞նձ է հիշեցնում, թե՝ ինձ նման մտածողներ Էլի կան։ Ինչո՞ւ Է ՀՀՇ-ն (1 995-1 998 թվականների) և ՀՀԿ-ն (1998-ից առ այսօր) այդքան նման ԽՄԿԿ-ին։ Ինչո՞ւ են երիտասարդ ՀՀԿ-ականներն ինձ հիշեցնում կոմերիտականներին։ Ինչո՞ւ են պատգամավորների մեծ մասն իրենց անդեմությամբ և, թող թույլ տրվի ասել՝ «գաղջությամբ» այդքան նման կոմունիստական ֆանկցիոներներին։ Ի դեպ, ԱՊՀ երկրների «իշխողները» (այդ թվում «հեղափոխություններ ապրած» և «եվրոպամետ» Վրաստանի և Ուկրաինայի) նույնպես իրենց շարժուձևով և խոսքով հիշեցնում են  «այն» ժամանակները»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել